«Քանի դեռ իշխանության է անարժանների մեծամասնությունը, շարունակելու ենք մահեր ունենալ». Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր գրում է. «Մի քանի օր առաջ Սինգապուրում էի՝ ինձ համար օրինակելի երկիր:

Վերջին անգամ եղել էի 2013թ-ին, երբ լեգենդար Լի Կուան Յուն՝ ժամանակակից Սինգապուրի հիմնադիրը դեռ կենդանի էր: Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է այս տարիների ընթացքում փոխվել այդ պետությունը:

Հաճելի էր տեսնել/իմանալ, որ լուրջ բացասական զարգացումներ դեռևս չկան այդ երկրում: Այսինքն, ինստիտուտներն այնքան են կայացած, որ նույնիսկ այդպիսի բացառիկ քաղաքական առաջնորդի չլինելը չի փոխել պետության բնականոն զարգացումը:
Երբ հարցրի, թե ինչպե՞ս է դա հաջողվում 6 մլն բազմազգ բնակչություն ունեցող երկրում, ասեցին.

Հիմնականում մերիտոկրատիայի շնորհիվ: Սինգապուրում շուրջ 10.000 ամենաարժանիները, կրթվածները, փորձառուներն են ղեկավարում մնացած բնակչությանը: Իսկ ընդհանուր բնակչությունը շատ չի տարբերվում աշխարհի միջին վիճակագրականից…

Ինչու՞ գրեցի այս մասին:

Մեզ մոտ Սինգապուրի ճիշտ հակառակն է.
Եվ քանի դեռ իշխանության է անարժանների մեծամասնությունը, շարունակելու ենք մահեր ունենալ և ափսոսալ ամեն անգամ պոստ ֆակտում:

Սրանք էլ կմնան պատմության մեջ որպես հայի արյունը ամենաշատ թափած հայկական իշխանություն:

Հ.Գ. ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին»:

Տեսանյութեր

Լրահոս