Բաժիններ՝

Իսպանիայում երկու օրում 43 մարդ է մահացել շոգի պատճառով

Իսպանիայում հաստատված արտակարգ շոգը երկու օրում 43 մարդու մահվան պատճառ է դարձել: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է Telecinco հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Կառլոս III-ի Առողջության ինստիտուտը, որը թագավորության առողջապահության նախարաության ստորաբաժանումներից է, հաշվարկել է, որ հուլիսի 10-ին եւ 11-ին Իսպանիայում 43 մարդ է մահացել օդի չափազանց բարձր ջերմաստիճանի հետեւանքով:

Ինչպես հայտնում է Antena 3 հեռուստաալիքը, մեծամասնությունը 75 տարեկանից բարձր անձինք են: Հունիսին թագավորությունում արձանագրվել է 829 մահ ՝ կապված շոգ եղանակի հետ, հուլիսին՝ 111:

Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը տարածաշրջանների մեծ մասում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ դեղին (վտանգ) եւ նարանջագույն (մեծ վտանգ): Բացի դանից, մի շարք նահանգներում տագնապի մակարդակը հասցվել է մինչեւ ամենաբարձրը՝ կարմիր (արտակարգ վտանգ): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 45 աստիճանի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս