Բաժիններ՝

Թուրքիայում ուրարտական սեպագիր արձանագրությունը հայտնվել է գանձագողերի թիրախում

Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։

Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։

Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031