Բաժիններ՝

ԱՀԿ-ն որոշել է նորացնել գենդերային խնդիրների հրահանգը է ճանաչել երրորդ սեռը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում է ընդունել նորացնել գենդերային խնդիրների հաշվառման հրահանգը եւ նոր խմբագրման մեջ ըստ էության ճանաչել երրորդ սեռը, հետեւում է կայքում զետեղված պաշտոնական հայտարարությունից:

«ԱՀԿ-ն այն նորացնում է նոր գիտական տվյալների եւ գենդերի, առողջության եւ զարգացման բնագավառում հայեցակարգային առաջընթացի լույսով»,- ասված է փաստաթղթում:

Վերանայման գործընթացն, ինչպես ընդգծվում է, կհիմնվի այն հայեցակարգի վրա, որ «սեռը չի սահմանափակվում արականով կամ իգականով», եւ կկենտրոնանա «սեռի եւ առողջության նկատմամբ երկակի մոտեցումների շրջանակներից դուրս գալու վրա՝ գենդերային բազմազանության ճանաչման համար»:

Կազմակերպությունում հիշեցնում են, որ հրահանգի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2011 թվականին եւ հիմք է ապահովում խտրականության ցանկացած ձեւերի վերացման համար առողջապահության համակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031