Բաժիններ՝

Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում. Զոհվածի մայր. news. am

Որպես վկա ոչ մի անգամ չեմ հարցաքննվել, դիմել եմ ամեն տեղ, տվել եմ ցուցմունք, որ մեր երեխաները հենց Աբովյանի դիահերձարանում են եղել. Նույնականացված դիերից մեկը իմ որդունն է եղել, անարգել են որդուս դին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, դատական նիստից հետո լրագրողներին ասաց զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը: Փոխանցում է news.am-ը։

Զոհվածի մայրը պատմեց, որ գործի շրջանակներում նա որևէ կարգավիճակ չի ստացել, որ դատարանում իր իրավունքները պաշտպանի:

«Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, դա կրկին անարգանք էր մեր նկատմամաբ, որ բացված գործը կարճվեց: Իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, իմ ցավը շատ ուժգին էր ու դաժան: Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում, ես ցանկացախծ վիճակում ցանկանում էի գտնել որդուս, որ հուղարկավորեի, իր հանգստությունը գտներ»:

Զոհվածի մայրը հուզված պատմում էր՝ որդին երկու ամսվա զինծառայող էր. «Վաղը՝ հուլիսի 13-ին տղաս պետք է բանակից գար, իսկ ես կանգնած եմ դատարանի առջև: Այն փաստը, որ ես պետք է դիմավորեի իմ երեխային ուրախությամբ, այսօր այստեղ եմ. Ինչիս է պետք Նիկոլ Փաշինյանի ներղությունը: Եթե իշխանությունն ի վիճակի չէր դիմակայելու պատերազմին, ինչի տարավ «հանուն ոչնչի» երեխեքին զոհեց»:

Փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձեւով պահելու համար։

Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման վերաբերյալ երկրորդ անգամ վերսկսվող դատական գործընթաց է իրականում:

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Իսկ այդ օրերին, չմոռանանք, ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս