Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ուղերձ է հրապարակել եւ հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։ Մաշալյանի ուղերձում ասված է.

«Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի հեռախոսազրույցը մի տոնական նվեր էր, որը վերստին բորբոքեց պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը: Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031