Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և շնորհավորել նրան ծննդյան 50-ամյակի առիթով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031