
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.2 0C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.6 0C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.4 0C