Բայդենը մտադիր է 100 միլիոն դոլար տրամադրել Պաղեստինի հիվանդանոցներին. Axios
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է Արեւելյան Երուսաղեմում գտնվող պաղեստինյան հիվանդանոցներին 100 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին այս շաբաթ իր մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ: Այս մասին հայտնել 1 Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներ:
Բայդենի վարչակազմն այս քալը դիտում է որպես Մերձավոր Արեւելք Միացյալ Նահանգների նախագահի այցի գլխավոր արդյունքը պաղեստինցիների համար: Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը դիմել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Կատարի եւ Իսրայելի իշխանություններին նույնպես հիվանդանոցներին ֆինանսական օգնություն ցույց տալու խնդրանքով:
Ավելի վաղ Պաղեստինի բուժհիմնարկներին օգնելու պատրաստակամություն է հայտնել ԱՄԷ-ն՝ 25 միլիոն դոլար նվիրաբերելով «Մաքասեդ» հիվանդանոցին:
Մյուս երկրները դեռեւս չեն արձագանքել Բայդենի խնդրանքին:
Ինչպես հաղորդում է Axios-ը, ԱՄՆ-ի նախագահն այս կերպ փորձում է Պարսից ծոցի այդ երկրներին ներգրավել ավելի ակտիվ մասնակցության մերձավորաեւելյան խնդրի կարգավորմանը: Բացի դրանից, Միացյալ Նահանգների վարչակազմը հուսով է, որ «տարածաշրջանում իրադրությունը կսկսի փոխվել, իսկ Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումն օգուտ կբերի պաղեստինցի ժողովրդին»:
Բայդենը հուլիսի 13-ից մինչեւ 16-ը կկատարի մերձավորարեւելյան շրջագայություն, որի ընթացքում կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա:
Ինչպես հայտարարել են Վաշինգտոնի վարչակազմում, նա պլանավորում է հանդիպել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից մոտավորապես «մեկ տասնյակ պաշտոնակիցների» հետ: Բայդենի այցն Իսրայել պլանավորված է հուլիսի 13-ին եւ 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: