Հետցնցումային ակտիվությունը կարող է մինչև 15 օր տևել․ Սոս Մարգարյան
Հայաստան-Վրաստան սահմանային գոտին մեր ամենաակտիվ օջախն է, այսինքն՝ ավելի հաճախ են այնտեղ լինում երկրաշարժեր։ Այս պահին, մեր գնահատմամբ, հետցնցումային ակտիվություն է։ Առաջին՝ մայր ցնցումը 4,4 մագնիտուդով էր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
«Հետցնցումային ակտիվությունը դեռ մի քանի օր կշարունակվի, կարող է մինչև 15 օր տևել։ Մեր նախնական գնահատականներով՝ դրանից հետո օջախ ակտիվությունը կմարի»,-նշեց Մարգարյանը։