Բաժիններ՝

Մահացել է լրագրող Աշոտ Գարեգինյանը

62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: Նա հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:

Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:

Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում:

Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:

Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031