
Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների

Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների։ Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Արցախի կառավարությունը կրկին իր հանձնառությունն է հայտնում խրախուսել և աջակցել բոլոր ընկերություններին ու ներդրողներին, ովքեր հետաքրքրված են բաց և արդար մրցակցության, օրինականության և հանրային շահի գերակայության պայմաններում Արցախի ամբողջ տարածքում շարժական ու ֆիքսված կապի ծառայությունների մատուցման գործունեությամբ։