Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվողները ներկայացել են բաժին ու ազատ են արձակվել ստորագրությամբ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին բաժին է ներկայացել 64-ամյա Հասմիկ Ս.-ն, որը հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին բաժին է ներկայացել 55-ամյա Ստեփան Ի.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին բաժին է ներկայացել 38-ամյա Գևորգ Մ.-ն, որը. մայիսի 13-ից ՌԴ Բաշկորստանի Հանրապետության Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս