Լեհաստանն ակտիվ օգնություն է խոստացել Ուկրաինայի վերականգնման հարցում
Լեհաստանը խոստանում է ակտիվորեն մասնակցել Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով Լեհաստանի փոխվարչապետ Պյոտր Գլինսկիի հայտարարությանը։
«Լեհաստանն ամենաակտիվ երկրներից մեկն է Ուկրաինային օգնելու հարցում, առաջին հերթին՝ զենքի մատակարարման հարցում, քանի որ դա ամենակարևորն է այս պահին, բայց նաև շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ փախստականների ընդունման հարցում»,- ասել է Գլինսկին։
Լեհաստանի փոխվարչապետը հույս ունի, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարագացնեն ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը և կթուլացնեն Ռուսաստանին։
«Հուսով եմ, որ այս պատերազմը փոփոխություններ կբերի նաև Ուկրաինայի հարաբերություններում Եվրոպայի և աշխարհի հետ: Ուկրաինան արդեն Եվրամիությանն անդամակցելու գործընթացում է և պետք է հնարավորինս շուտ ընդգրկվի Եվրամիության կազմում»,- ասել է նա։