Վատ լուր ունեմ` չարաչար սխալվում եք. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ականներին
Վատ լուր ունեմ` չարաչար սխալվում եք. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ականներին
«Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, ավանդույթներին և մշակույթին:
Մենք, իմ գործընկերները մտածելու ոչինչ չունենք, հավատացեք, մենք թքած ունենք դրա վրա»,-այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ումայսօր իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Վահե Հակոբյաննասաց, որ այսօր այս ազգային խայտառակություն հանդիսացող իշխանություններն իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ, իրենց ընկալմամբ, դարակազմիկ որոշում են ընդունել իրեն և Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոնից:
«Այն, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում, մենք բոլորս գիտենք, որ իրենք չունեն կարմիր գծեր, գիտենք իրենց մոտեցումը այսօր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Բերձորում ու Լաչինի միջանցքում, և դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է որ:
Անկեղծ լինենք, ժողովուրդ ջան, ի՞նչ է որ այդ որոշումը մեր համար, այն ժողովրդի, որ այսօր հավաքվում է հրապարակում, այն ժողովրդի, որն այսօր չի եկել հրապարակ, բայց տներում, իրենց մեքենաներում միգուցե մտահոգ է, թե մեր հայրենիքը ոնց են մաս-մաս տալիս: Այդ ֆոնի վրա՝ ի՞նչ է սա: Ոչինչ: Սա այլ տեսանկյունից է ցավալի, ցավալի է նրանով, որ սա հերթական հարված էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտի, ավանդույթների և մշակույթի վրա էր հարված, և մենք, իմ գործընկերները մտածելու ոչինչ չունենք, հավատացեք, մենք թքած ունենք դրա վրա: Թող մտածի Նիկոլը և իր չակերտավոր գործընկերները, որ իրար հերթ չտալով՝գովաբանում են իրեն: Թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ և իրենք էլ մասնակից են դառնում, թե մեր երկիրը ուր են բերում հասցնում էս պատուհասները: Եթե իրենց թվում է, որ մենք սրանով շեղվելու ենք մեր օրակարգից, մեր ծրագրից, մեր պայքարից, իրենց համար ևս մեկ վատ լուր ունեմ, չարաչար սխալվում են: Այստեղ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կան ջրի տակի քարեր, այստեղ միամիտ մարդ չկա, ժողովուրդ ջան: Հեռացնելով պառլամենտական ընդդիմությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից՝ իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների, իրենց սրտի բիզնեսմենների լոբբինգի համար՝ իրանց նեղ անձնական շահերի, բայց ի վնաս ժողովրդի օրենքի նախագծերի համար, որ բերեն ԱԺ, այնուհետ օրենքի տեսք տան դրանց:
Ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այդ ամենը տեսանելի է, և մեր պայքարը շարունակվելու է, մենք հստակ շարժվելու ենք մեր ծրագրով, իսկ նման էժան բաներով ոչ կարող են մեզ շեղել, ոչ էլ ցավեցնել:
Այնքան ցավ ենք տեսել այս 4 տարվա ընթացքում, որ սա մոծակի կծած է մեզ համար, անգամ չենք էլ նկատում»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ելույթն ավարտելով «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով: