
Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի զեկուցողը Ծովինար Վարդանյանն է
«ԱԺ 8-րգ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին. ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ»,- Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը:
Իշխանական պատգամավորը վստահեցրեց, թե պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման ընդունմամբ ՔՊ-ն նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, որը կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով հանձնաժողովի բնական գործունեությունը: