
Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ միջոցների համակարգումը և Ուկրաինային աջակցելու հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 19-ին տեսակապով զրույց կվարի ԱՄՆի դաշնակից եւ գործընկեր երկրների ղեկավարների հետ, եւ նրանց հետ կքննարկի ՌԴ-ի դեմ միջոցների համակարգումը եւ Ուկրաինային աջակցելու հարցը:
Այդ մասին է վկայում Սպիտակ տան ղեկավարի՝ ապրիլի 18-ին տարածված գրաֆիկը: «Նախագահը պաշտպանված տեսակապով զրույց կվարի դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի աջակցության շարունակումը եւ այն ջանքերը, որոնք նպատակամղված են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն մեր սերտ համակարգման շրջանակներում»,- ասված է փաստաթղթում: Նշվում է, որ զրույցը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Դրա սկիզբը պլանավորված է տեղական ժամանակով առավոտյան 9:45-ին (Երեւանի ժամանակով 17:45-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: