Ուկրաինային տրվող երաշխիքները քննարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Այս մասին «Անադոլու»-ի փոխանցմամբ Քալընը ասել է Financial Times թերթի հետ զրույցում:
Նրա խոսքով, քննարկումները վաղ փուլում են, բայց սկզբունքորեն դրանք բարենպաստ տեսք ունեն, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային և վերջ դնել հակամարտությանը։
«Մենք բանակցություններ ենք վարել Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք բանակցություններ ենք ունեցել ամերիկացիների, ֆրանսիացիների հետ, բայց կան բազմաթիվ ռազմական մանրամասներ, որոնք պետք է մշակվեն մեր զինվորականների կողմից՝ նախքան դրանք ստորագրելը», – ասել է Քալընը: