Բաժիններ՝

Աֆերիստը՝ Թինդերից բացահայտել է իր հարստության աղբյուրը

Խարդախ Շիմոն Հայութը վստահեցրել է, որ բիթքոինի շնորհիվ կարող է իրեն թույլ տալ շքեղ կյանք։

Իսրայելցի խարդախ Շիմոն Հայութը, ով իրեն անվանել է միլիարդատեր Սիմոն Լևիևի որդին, բացահայտել է իր հարստության աղբյուրը, ինչը նրան թույլ է տվել վարել ճոխ ապրելակերպ։ Այս մասին նա խոսել է Inside Edition-ին տված բացառիկ հարցազրույցում։

Ըստ Հայութի՝ կանանց հանդիպելիս նա երբեք իրեն չի ներկայացել որպես միլիարդատիրոջ որդի և չի խաբել հերոսուհիներին, ովքեր կիսվել են իրենց հարաբերությունների պատմություններով Netflix-ի «The Tinder Swindler» վավերագրական ֆիլմում։ Նյութի հերոսն իրեն ազնիվ մարդ է անվանել ու վստահեցրել, որ բիթքոինից ստացած եկամուտների շնորհիվ կարող է իրեն թույլ տալ շքեղ կյանք։

«Ես օրինական գործարար եմ։ Ես գնել եմ բիթքոինը 2011 թվականին, և այն ժամանակ արժեր մեկ կոպեկ։ Չեմ կարծում, թե հիմա պետք է ասեմ, թե որքան արժե: Ես խաբեբա կամ կեղծարար չեմ: Մարդիկ ինձ չեն ճանաչում, ուստի չեն կարող ինձ դատել։ Ես աշխարհի ամենաառատաձեռն ջենթլմենն եմ»,- ասել է Հայութը։

Տղամարդը ներկայումս հարաբերությունների մեջ է իսրայելցի մոդել Քեյթ Քոնլինի հետ։ Երբ հարցրել են իր կարծիքը վավերագրական ֆիլմում ներկայացված կանանց պնդումների վերաբերյալ, Քոնլինը հայտարարել է, որ Հայութը երբեք իրենից պարտքով գումար չի վերցրել։ «Աստված իմ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էին նման սուտ պատմություն հորինել»,- ավելացրել է նա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Հայութը ներկայումս ապրում է Թել Ավիվում։ Պապարացիները նրան նկարահանել են իտալական Gucci նորաձևության տան հագուստով, երբ նա նոր մեքենա էր ընտրում ավտոսրահում՝ նոր թիկնապահի ընկերակցությամբ։ Պարզվել է, որ խարդախը ընտրել է 360,9 հազար դոլար արժողությամբ Ferrari 296GTB-ին։

Փետրվարին Հայութի մասին վավերագրական ֆիլմը դարձավ Netflix հոսքային ծառայության ամենաշատ դիտված վավերագրական ֆիլմը։ Մասնավորապես, հունվարի 31-ից փետրվարի 6-ը կինոնկարը հավաքել է 45,8 միլիոն ժամ դիտում և ընդգրկվել աշխարհի 92 երկրների ամենահաջողված նախագծերի թոփ-10-ում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս