Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում մահացել է ռոք երաժիշտ Հերի Բրուքերը

Մեծ Բրիտանիայում 76 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ եւ կատարող, ինչպես նաեւ Procol Harum խմբի ղեկավար Հերի Բրուքերը: Այդ մասին ասվում է խմբի կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Խորը վշտով մենք պետք է հայտարարենք 2022 թվականի փետրվարի 19-ին Հերի Բրուքերի՝ Բրիտանական կայսրության շքանշանակրի, Procol Harum խմբի երգչի, դաշնակահարի եւ կոմպոզիտորի, երաժշտական ինդուստրիայում վառ, անփոխարինելի շողիկի մահվան մասին:

76 տարեկան հասակում նա քաղցկեղի դեմ բուժընթաց անցավ, բայց խաղաղությամբ հանգչեց տանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հերի Բրուքերը 1945 թվականին ծնվել է Մեծ Բրիտանիայում, երաժշտական կարիերան սկսել է 60-ական թվականներին: Նա Paramaounts եւ Procol Harum խմբերի հիմնադիրն է, ինչպես նաեւ երգեր է գրել Rhythm Kings-ի համար: Procol Harum-ի հայտնի երգերի թվում հաճախ նշում են A Whiter Shade of Pale, Something Following Me եւ Wish Me Well ստեղծագործությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս