Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն

Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն:  Լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինսկյան համաձայնագրերը «սպանվել են» Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիևը բոլոր ջանքերն այդ ուղղությամբ զրոյի հավասարեցրեց, մինսկյան համաձայնությունները սպանվել են Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետությունների երեկվա ճանաչումից շատ ավելի վաղ», – ասել է Վլադիմիր Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28