Բաժիններ՝

Բայդենը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ փետրվարի 22-ին, տեղական ժամանակով 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) հանդես կգա ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող ելույթով: Այդ մասին հայտնում են «Գարդիան»-ը՝ նշելով, որ ելույթի նախնական ժամը փոփոխվել է:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Բայդենի տեսաուղերձի մասին տեղեկությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը «ներխուժում» էր անվանել ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Դոնեցկ և Լուգանսկ:

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան արևելյան Ուկրաինա զորքեր մտցնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28