
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները ադրբեջանցի պատվիրակներին չեն ընդունել

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի պատասխան ԶԼՄ-ի և հաճախորդների բազմաթիվ հարցերին և հեռախոսազանգերին, տեղեկացնում ենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող ադրբեջանցի պատվիրակներին չեն ընդունել։
«Երեմյան Փրոջեքթսը» միավորում է «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանները և «Սիզընս» նախագծերը։
«Երեմյան Փրոջեքթս»