ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հավաքին

Օրերս Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) հավաքը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Հավաքին մասնակցում էին ավելի քան 80 երիտասարդ քաղաքական գործիչներ շուրջ 32 երկրների տարբեր քրիստոնեադեմոկրատական կուսակցություններից։  Ծրագրի շրջանակներում մասնակիցները մի շարք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ինչպես իտալացի քաղաքական գործիչների, այնպես էլ ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների հետ։

Խորհրդի հավաքի ընթացքում Լիլիթ Բեգլարյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել տարածաշրջանում ներկայիս իրավիճակը, անդրադարձել ադրբեջանական ագրեսիային, վարձկանների ու արգելված զինատեսակների օգտագործմանը, ռազմագերիների հարցին, մշակութային ժառանգության ոչնչացմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությանը, խոսել է նաև Հայաստանում ժողովրդավարության ոտնահարումների մասին։

«ՀՀԿ-ն թե պատերազմի ընթացքում, թե հետպատերազմյան շրջանում մշտապես կապի մեջ է եղել մեր գործընկերների հետ, ներկայացրել իրավիճակը։ Ելույթիս ընթացքում նաև շնորհակալություն եմ հայտնել կառույցի անդամներին պատերազմի ընթացքում արված հայտարարության համար։ Բարձր ենք գնահատում մեր երկկողմ ու բազմակողմ կապերը և շարունակելու ենք աշխատանքը համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28