Բաժիններ՝

ԵՀ-ում հայտարարել են, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման արձագանքը կորոշի աշխարհի անվտանգության ապագան

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը կարծում է, որ Արեւմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախության ճանաչմանը «կորոշի ոչ միայն Եվրոպայի անվտանգության ապագան, այլեւ ամբողջ աշխարհի գլոբալ անվտանգությունը մի քանի տարիներ առաջ»։

Փետրվարի 22-ին ելույթ ունենալով Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համագործակցության շուրջը Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ համաժողովի բացմանը՝ նա կարծիք է հայտնել, որ «այսօր, անտարակույս, ամենամութ օրերից մեկն է Եվրոպայի արդի պատմության մեջ»:

Նա կրկնել է այն դիրքորոշումը, որի համաձայն Ռուսաստանը խախտել է միջազգային նորմաները: Այդ առնչությամբ նա առաջարկել է «պատասխանել ուժեղացված վճռականությամբ եւ ուժեղացնել ԵՄ-ի համագործակցությունն աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ»: Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին:

Նրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրեր: Պուտինը ՌԴ-ի ԱԳՆ-ին հանձնարարել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ, իսկ ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահապնումը դրանց տարածքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28