Բաժիններ՝

ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանումը

Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ է:

Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փաիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին:

«Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամաստաբ ներխուժում չէ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28