«Կներեք, որ այս տհաճ ճշմարտությունը ինձանից պիտի լսեք, բայց…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,

Կներեք, որ այս տհաճ ճշմարտությունը ինձանից պիտի լսեք, բայց…

Ռուսաստանի և Արեւմուտքի բախումը Ռեալ-Բարսելոնան չէ, որ մենք գարեջուրը ձեռքներիս ու պոպկոռնը սեղաններիս դիտենք ու երկրպագենք։

Մենք աշխարհաքաղաքական գերլարված վիճակից չենք շահելու, մանավանդ՝ երբ մեզ տվյալ իրավիճակում ներկայացնողը այս աննամուս և իմպոտենտ տհասներն են։

Այս խաղը գլոբալ է, հա, ու չմոռանամ ասել, որ մի խաղադաշտն էլ մենք ենք, ու այստեղ հաստատ սովորական ֆուտբոլ չեն խաղալու։

Ուստի այդ գարեջրի շշերը ու պոպկոռնը սեղաններից հավաքեք, շառից-փորձանքից հեռու…

Մտնում ենք էլ ավելի տուրբուլենտ գոտի։ Օդաչուի ղեկին հարբած թյուրիմացություն է։

Կապենք ամրագոտիները։

Իսկ ավելի ճիշտ՝ արագ փոխենք «օդաչուին»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28