Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 14-20-ը։
Սևանա լճի մակարդակը փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.37մ (20.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.179մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ 10.876մլն մ³: