Պուտինը Մակրոնին ու Շոլցին տեղեկացրել է՝ պատրաստվում է ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը

Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ։ Ռուսական Ria.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն իր ֆրանսիացի ու գերմանացի գործընկերներին տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում ստորագրել հրամանագիր Դոնբասի վերաբերյալ, որին ի պատասխան Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ ՌԴ ժողովրդին տեսաուղերձ է նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ երեկոյան ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի:

Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված ընդլայնված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ:

Տեսանյութեր

Լրահոս