Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Անվտանգության խորհրդի նիստի վերջում:

«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի: Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ:

Տեսանյութեր

Լրահոս