Բաժիններ՝

Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն։

Թուրքիայի ղեկավարի Սենեգալ այցի օրակարգում են բանակցություններ նախագահ Մակի Սալեմի հետ, մասնակցություն Թուրքիա-Սենեգալ գործարար համաժողովին, ինչպես նաև 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված Օլիմպիական մարզադաշտի բացումը, որը աֆրիկյան երկրում կառուցվել է թուրքական ընկերություններից մեկի կողմից։

Նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր։

Սենեգալից Թուրքիայի ղեկավարը կմեկնի Գվինեա-Բիսաու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս