«Օբյեկտին Պուտինը կզանգի ու կտեղեկացնի, թե ինչ են պայմանավորվել»․ Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ, ինչպես նաև Արցախի գյուղերի վրա կրակահերթեր են իրականացնում:
Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն՝ քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում:
Վերջին տարիներին բոլոր նախաձեռնություններն Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում, և դրա համար նախաձեռնում է քայլեր:
Քաղաքականություն վարելու համար պետք է ունենալ նպատակ, նախաձեռնել քայլեր, ստեղծել իրավիճակ ու հասնել արդյունքների:
Հայաստանի գործող «իշխանությունը» որևէ նախաձեռնություն, որևէ քայլ այս ողջ ընթացքում չի կարողացել կատարել:
Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանն այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով և դրանում մեղավորը Ռուսաստանը չի:
Իսկ ինչո՞ւ պետք է սպասելիքներ ուենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի:
Այստեղ Պուտինը և Ալիևը քաղաքականության սուբյեկտներ են, կա նաև մի օբյեկտ, որի շուրջ նրանք պետք է համաձայնության գան: Օբյեկտին Պուտինը կզանգի ու կտեղեկացնի, թե ինչ են պայմանավորվել: Գոնե դրա համար պետք է շնորհակալ լինենք, որ դեռ զանգում են ու տեղեկացնում»: