Բաժիններ՝

«Չկա Արցախ՝ առանց Մայր Հայաստանի, և հակառակը…». Արտակ Բեգլարյան

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ։

Արտակ Բեգլարյանի ուղերձում ասվում է․

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով, երբ կրկին Արցախի գլխին կախվեց ֆիզիկական գոյության վտանգը, սակայն մեր վճռականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք որոշ չափով կայունացնել իրավիճակը և շարունակել ընտրված դժվարին ճանապարհը:

Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում:

Յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:

Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28