
Ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի մոտ․ կան զոհեր ու վիրավորներ․ Shamshyan. com

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: