Իրանի նախագահը նշել է միջուկային գործարքը պահպանելու պայմանները
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում միջուկային գործարքը պահպանելու պայմանները: Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը, հաղորդում է «Լենտա.Ռուն»:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով պահանջվում է չեղարկել բոլոր պատժամիջոցներն ու դադարեցնել ճնշումը Թեհրանի վրա Վիեննայում բանակցությունների ընթացքում:
«Գործադրվել է քաղաքական ճնշում իրանցի ժողովրդի նկատմամբ եւ ներկայացվել են պահանջներ, ինչը կարող է ձախողել համաձայնագիրը ստորագրելու հեռանկարները»,-նշել է Ռայիսին՝ կոչ անելով հրաժարվել Իրանի նկատմամբ բոլոր կեղծ պահանջներից:
Նշվում է, որ նախագահը ներկայացրել է կառուցողական առաջարկներ, որոնք երաշխավորում են երկրի ժողովրդի իրավունքները, ինչպես նաեւ դիտարկել է ուրիշ պետությունների նախաձեռնությունները: