Բաժիններ՝

Քամալա Հարիսը խոսել է ՌԴ նկատմամբ լրջագույն պատժամիջոցների փաթեթի մասին

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին նա խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

«Ռուսաստանը շարունակում է նեղացնել երկխոսության հնարավորությունների պատուհանը՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է դրան։ Եթե նա շարունակի գործել նույն կերպ, ապա մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներս, լրջագույն պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի դեմ։ Մենք միջոցառումների փաթեթ ենք պատրաստել, դրանք կոշտ են լինելու»,- ասել է նա։

Հարիսը մասնավորեցրել է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ընդդեմ ռուսական ֆինանսական ինստիտուտների, տնտեսության ու արդյունաբերության առանցքային ոլորտների, որոնք լրջագույն հարված կլինեն Ռուսաստանի տնտեսությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս