Բաժիններ՝

Արցախում կորոնավիրուսով վարակվել է 84 քաղաքացի. մահացել է 1 պացիենտ

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 269 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 84 դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահութան նախարարությունից:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս