«Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ»․ Կարեն Անդրեասյան
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում է՝ շատ է կարևորում գիրքն ու ընթերցանությունը և որ բոլոր ժամանակներում գիրքը մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում: Ասում է՝ շատ է ափսոսում, որ իր այսօրվա զբաղվածությունը մի փոքր հեռացրել է գրքից, կարդալու ժամանակ գրեթե չի մնում: Նա դա համարում է այս շրջանի ամենամեծ կորուստներից մեկը:
«Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ: Դա իմ ներկայիս կյանքի ամենամեծ կորուստներից է, սակայն մշտապես գիրքն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Կարդացածներից ինձ համար որպես առանձնահատուկ գիրք կնշեի Նոր Կտակարանը: Այն ես պարբերաբար վերընթերցում եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նախարար Անդրեասյանը:
Միաժամանակ նա խորհուրդ է տալիս կարդալ մի շարք գրքեր։ Օրինակ, ըստ նրա՝ Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը կարելի է կարդալ հաճույքի համար, Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության կարճ պատմություն»-ը միֆերից ազատվելու համար»: