
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ

Հայաստանում փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 հազար 764 դեպք, որից 388 հազար 780-ը`առողջացած, 8308-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 88 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 5879 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1469 նոր դեպք, առողջացել է 2587 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 857 հազար 715-ի: