
Պետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին․oragir. news

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Այս մասին գրում է oragir․news-ը։
Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն, ու էլի նման բաներ անի ընդամենը։
Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։
Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։