Բաժիններ՝

Բրեդ Փիթը Ջոլիի դեմ բողոք է ներկայացրել դատարան՝ բիզնեսի մի մասը ռուսաստանցու վաճառելու համար. TMZ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, նրան մեղադրելով համատեղ գինեգործական տնտեսությունը ռուսաստանցի ձեռնարկատիրոջը գաղտնի վաճառելու մեջ:

Այդ մասին հաղորդել է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: 2021 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Ջոլին դատական հայց է ներկայացրել՝ խնդրելով չեղարկել Փիթի հետ համատեղ ակտիվների վաճառքի ժամանակավոր արգելքը: Մասնավորապես, դերասանուհին ցանկանում էր վաճառքի հանել Ֆրանսիայում Nouvel գինու արտադրության Miraval Chateau ընկերության իր բաժինը: Սեպտեմբերին Փիթը նախկին կնոջը թույլատրել է վաճառել իր բաժինը՝ պայմանով, որ անձամբ ինքը հավանություն տա գնորդի թեկնածությանը:

Սակայն արդեն մեկ ամիս անց Փիթը, իր խոսքով, ցնցվել է, իմանալով, որ գինեգործական տնտեսության կեսը ձեռք է բերվել ոգելից խմիչքներ արտադրող Stoli Group ընկերության մասնաճյուղի կողմից, որը գտնվում է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերի վերահսկողության ներքո: Փիթը պնդում է, որ Ջոլին չի ստացել գործարքի համար իր համաձայնությունը եւ դիտավորյալ կերպով իրենից թաքցրել է դրա մանրամասները:

Դերասանը բողոքում է, որ նոր կոմպանիոնը քաոս է  առաջացրել գինեգործարանի կառավարման մեջ, գրում է հրատարակությունը:

Դերասանը դատարանին խնդրում է չեղարկել գործարքը: Նա նաեւ մտադիր է փոխհատուցում ստանալ հասցված վնասի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս