
Ուկրաինան Դոնբասում ռազմական գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում.Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների և Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները: Կուլեբան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչության հայտարարությունները, Ուկրաինայի,իբր, հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրության վրա դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- գրել է նա: