Սիսիանի համայնքապետարանը ներողություն է խնդրում տրանսպորտի ծառայություն չմատուցելու համար
Սիսիանի համայնքապետարանը դիմում է բնակիչներին եւ ներողություն է հայցում համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայության չմատուցելու կապակցությամբ:
Համայնքապերանիա հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը լրացել են. այդ իսկ կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին, ինչպես նաև 2020 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանի կողմից հայտարարվել են մրցույթներ, որոնք սակայն չեն կայացել հայտեր չներկայացնելու պատճառով:
Սիսիանի համայնքապետարանի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ թվով 11՝ Սիսիանի-Ույծ, Սիսիան-Բռնակոթ, Սիսիան-Շաքի, Սիսիան-Իշխանասար-Օդանավակայան, Սիսիան-Աղիտու-Նորավան-Վաղատին-Որոտնավան, Սիսիան-Լծեն-Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ, Սիսիան-Տոլորս-Բնունիս-Ախլաթյան, Սիսիան-Տորունիք-Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի, Սիսիան-Անգեղակոթ-Շաղաթ, Սիսիան-Բալաք-Մուծք, Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Արևիս երթուղիներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հայտարարելու ուղղությամբ:
Վստահեցնում ենք, որ համայնքապետարանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրականացնի՝ բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու և բարեկեցիկ դարձնելու համար: