Դադարեցվել է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն ՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել;

Քանի որ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո, որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով, որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել, ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը:

Իսկ ինչ վերաբերվում է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամությամն մասին և խնդրել է վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 17-Ա որոշումը:

Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

Տեսանյութեր

Լրահոս