Բեռնատարից գողություն են կատարել
Փետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի Փարպեցու փողոցում, իսկ երբ առավոտյան եկել էին նորոգելու, հայտնաբերել էին գողության փաստը:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ և ահազանգից ժամեր անց Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկում Արագածոտնի մարզի Ափնագյուղի մի բնակչի:
Նա խոստովանում է, որ գիշերվա ժամը 3-ին ինքն է գողացել մարտկոցները: Թեպետ արդեն հասցրել էր վաճառել, բայց արագ բացահայտման շնորհիվ մարտոցները հայտնաբերվում են:
Քննությամբ հանգամանքները պարզվում են: