Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրում պետության ղեկավարի՝ ապրիլին կայանալիք ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված է միջազգային իրադրության կարգավորմամբ: Փետրվարի 18-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Պետության ղեկավարը գերադասում է բանակցությունները վարել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- նշել է նախարարը: Լը Դրիանի կարծիքով՝ «միջազգային իրադրությունը նախկինի պես մնում է խիստ վտանգավոր»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ: Մակրոնն առայժմ չի հայտնել իր պլանների մասն, թեեւ մինչեւ քվեարկության օրը մնում է 51 օր: Ընտրաշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28