
Երկրաշարժն է գրանցվել Վրաստանում

Այսօր տեղական ժամանակով 10:34-ին 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավում, Թբիլիսիից 55 կիլոմետր հեռավորության վրա, Դմանիսի շրջանի Սալամալեյք գյուղի մերձակայքում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը: