
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ- Երևան-Հռոմ ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տարածած հաղորդագրությունից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: