Բաժիններ՝

Կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կհնչեն Քարնեգի հոլում

Ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կներկայացվեն «Musical Armenia» երաժշտական շարքի ամենամյա համերգին, որը տեղի կունենա մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:

Weill համերգասրահում նախատեսվող համերգային երեկոն կազմակերպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանը։ Համերգի ծրագրում կհնչեն Տաթև Ամիրյանի դաշնամուրային գործերը՝ հեղինակային կատարմամբ, ինչպես նաև նրա վոկալ ստեղծագործությունները սոպրանո Աննա Հայրապետյանի կատարմամբ։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև թավջութակահարուհի Լաուրա Նավասարդյանը, որը կկատարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր։

«Musical Armenia» շարքն անցկացվում է արդեն 37-րդ անգամ՝ 1982 թվականից սկսած։ Նախաձեռնության նպատակը հայ կատարողների և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջխաղացումն է ԱՄՆ-ում։

«‎Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ «Musical Armenia» համերգի շրջանակներում։ Անչափ ուրախ եմ, որ ոչ միայն նվագելու եմ նման հեղինակավոր համերգասրահում, այլև ներկայացնելու եմ իմ ստեղծագործությունները նյույորքյան հանդիսատեսին։ Այս համերգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի և ես մեծ ոգևորությամբ եմ սպասում դրան»,-շեշտում է կոմպոզիտոր Տաթև Ամիրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28