«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են Գառնիկ Իսագուլյանին և Արա Մկրտչյանին
Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանն ու Հայկ Մամիջանյանն այսօր այցելել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ուր տեսակցել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին և Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին:
168.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասաց՝ «Քաղբանտարկյալների ինքնազգացողությունը նորմալ էր, կամքը՝ անսասան, իրենք՝ անկոտրում»: